Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 02.58-ին ահազանգ է ստացվել, որ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին մերկասառույցի հետեւանքով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա (13 ուղեւորներ):