Հնդկաստանի հյուսիսային Ութար-Պրադեշ նահանգում բախվել են ուղեւորատար երկու գնացքներ, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Կատնի քաղաքից մեկնած ուղեւորատար գնացքը միջքաղաքային շարժակազմին բախվել է այն պահին, երբ վերջինս կայարանից ոչ հեռվում սպասում էր կանաչ ազդանշանի:
Երկու մարդ տեղում մահացել են, մոտ տասը՝ տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ:
Վթարի հանգամանքները ճշտվում են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























