«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնից:

Իսկ պատգամավորի օգնականը մեզ հետ զրույցում ասաց, որ Տիգրան Ոջրիխանյանը դեռ հիվանդանոցում է, բուժվում է, առայժմ հայտնի չէ՝ երբ դուրս կգրվի:

Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Տիգրան Ուրիխանյանի առողջական վիճակը լավ չէր, նա մրսել էր եւ կուտակային կենսաթոշակի հարցի քննարկման ժամանակ՝ ՍԴ-ի առաջին նիստից հետո տեղափոխել էին հիվանդանոց, սակայն նույն օրն էլ տուն էր գնացել: Այնուհետեւ, ապրիլի 1-ին նրան տեղափոխել էին «Արմենիա» բ/կ սուր ներքին օտիտ (ականջաբորբ) ախտանշանով: