«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարատյալ Արտակ Հակոբյանի առողջական վիճակը նորմալ է, նրան ոչ ոք չի դանակահարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից:

«Որեւէ միջադեպ՝ կապված Արտակ Հակոբյանի հետ, չի եղել, տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- հայտնեցին ՔԿՀ լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը լրատվամիջոցներին հայտնել է, թե ամուսնուն բանտում դանակահարել են: Իսկ պատճառը, կնոջ կարծիքով, Արտակ Հակոբյանի ուղղությամբ կրակող 4 պաշտոնյաների դեմ իրենց բողոքի հիման վրա Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով (սպանության փորձ) ՀՔԾ-ում գործի հարուցումն է: