Երեխաների՝ դանիական Lego կոնստրուկտորներով տարվելը լավ բանի չի հանգեցնի: Առաջին հայացքից անվնաս կոնստրուկտորը սատանայական զենք է, որը տանում է դեպի «մութ կողմը», համոզված է լեհ հոգեւորական Սլավոմիր Կոստրզեւան:
Լեհ ծնողները զարմացել էին, երբ իմացել էին, որ խաղալիքը, որն իրենք զարգացնող ու օգտակար էին համարում, երեխաների վրա ամենավատ կերպով է ազդում: Հոգեւորականը քննադատության է ենթարկել «Զինվորներ-հրեշներ» ու «Զոմբի» անվանումներով շարքը: Նա պլաստմասե ֆիգուրները սարսապելի եւ վախենալու է կոչել՝ նշելով, որ դրանք խժռում են մանկական հոգինրը, փոխանցում է Metro-ն:
Հոգեւորականը վկայակոչում է նոր զելանդացի գիտնականների հետազոտությունը, որոնք պարզել են, որ վերջին տարիների ընթացքում կոնստրուկտորի շարքերը գնալով ավելի սարսափելի ու ագրեսիվ են դառնում, ինչը նպաստում է վաճառքի ավելացմանը: Հոգեւորականը կարծում է, որ այն արտադրողները դավադրություն են կազմակերպել քրիստոնյաների դեմ: Նան նաեւ կոչ է արել ծնողներին չգնել Hello Kitty եւ My Little Pony բրենդերի արտադրանքը:




























