Օմբուդսմենի զեկույցի առաջին հատվածների հրապարակումից հետո երեք պետական մարմինների կողմից արդեն իսկ կան հակադարձումներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը:

ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի հաղորդագրության մեջ ասվում է.

«Վերջին օրերին առանձին հատվածներ հրապարակվեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2013 թվականի Օմբուդսմենի Զեկույցից: Այսօր արդեն կարող ենք ամբողջությամբ հրապարակել Զեկույցը, որին կարելի է ծանոթանայ ԱՅՍՏԵՂ:

Զեկույցի առաջին հատվածների հրապարակումից հետո երեք պետական մարմինների կողմից արդեն իսկ կան հակադարձումներ: Չնայած դրանցում տեղ են գտել արդեն ավանդական դարձած խայթոցներ ու բովանդակային անճշտություններ, սակայն պետական այդ մարմինների արձագանքը կիրթ է եւ հնարավորություն է ստեղծում ծավալել օգտակար հրապարակային բանավեճ: Հետեւաբար, առկա եւ սպասվող բոլոր հակադարձումներին մենք հընթացս եւ համարժեքորեն կարձագանքենք:

Անարձագանք կմնան միայն էժանագին պիտակները: Մեր կառույցին եւ արժեհամակարգին հարիր չէ մոլագարների կամ սադրիչների հետ լեզվակռիվը: Նման մարդիկ մեր կողմից պատասխանի չեն արժանանա, սակայն մեր պաշտպանությունն ինչպես միշտ մատչելի կլինի նաեւ նրանց համար:

Լրագրողներին հետաքրքրող հարցերին էլ կպատասխանենք հաջորդ շաբաթ կայնալիք մեր մամլո  ասուլիսի ընթացքում»: