Ուկրաինայի գլխավոր դատախազությունը արդեն «Բերկուտի» 12 մարտիկի է ձերբակալել՝ փետրվարի 18-20-ը Կիեւի կենտրոնում մարդկանց գնդակահարելու կասկածանքով, հայտնում է Ukrinform-ը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության պետ Վասիլի Զորյան հայտնել է, որ ձերբակալվածների թվում նաեւ այսպես կոչված «Բերկուտի սեւ վաշտի» հրամանատարն է, որը, քննության տվյալով, անձամբ կրակել է մարդկանց վրա:
«Քննչական գործողությունները շարունակվում են, դժվար է ասել՝ դեռ քանի հոգու կձերբակալեն», - հայտարարել է խոսնակը:




























