Ղրիմթաթարական մեջլիսը հանրաքվեի է պատրաստվում՝ ղրիմթաթարական ժողովրդի կամքը պարզելու համար, հայտարարել է հանրաքվեի նախապատրաստման կազմակերպչական խմբի անդամ Աբդուռահման Էգիզը, հայտնում է «Ազատություն ռադիոն»:

Ըստ նրա՝ ղրիմթաթարական ժողովրդի հանրաքվեն պետք է անցկացվի ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կամ էլ նման այլ կազմակերպությունների ղեկավարությամբ:

 «Հանրաքվեն պետք է լեգիտիմ լինի եւ աշխարհի կողմից ճանաչվի», -  նշել է մեջլիսի ներկայացուցիչը:

Ավելի վաղ հանրաքվեի անցկացման մասին հայտարարել էր ղրիմթաթարական ժողովրդի առաջնորդ Մուսթաֆա Ջեմիլյովը: