Պակիստանում երրկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի վրա հարձակում է իրականացվել: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Պակիստանի ոստիկանությունը:

Հաղորդվում է, որ անհայտ անձինք փորձել են պայթեցնել նրա շարասյունը: Պայթուցիկ սարքը, ենթադրաբար, գտնվել է կամուրջի տակ, որով պետք է անցներ նրա մեքենան: Ռուբը պայթել է քսան րոպե առաջ, նախքան կամուրջով կանցներ նրա շարասյունը:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Իսլամաբադի հատուկ դատարանը պաշտոնապես մեղադրել է նախկին նախագահին պետական դավաճանության մեջ:

Պակիստանի նախկին նախագահ Մուշարաֆին պետական դավաճանության մեջ են մեղադրել http://news.am/arm/news/201775.html