Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամուսնալուծության պաշտոնական գրանցումից հետո նա դարձել է աշխարհի ամենաազդեցիկ ամուրին, եւ այդ տիտղոսը ամրապնդում է Պուտինի հրապարակային իմիջը: Այս մասին գրելլ է Huffington Post-ը, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ նշվել էր, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Պուտինի կենսագրությունում փոփոխությունները բացատրել է կայացած ամուսնալուծությամբ:

Հիշեցնենք, որ Վլադիմիր եւ Լյուդմիլա Պուտինները իրենց ամուսնալուծվելու մտադրության մասին հայտնել էին 2013-ի հունիսի 6-ին: Նրանք ամուսնացած էին մոտ 30 տարի: