Քրդական PKK-ի իրանյան թեւ համարվող PJAK-ի զինյալները վերջին մեկ շաբաթվա ընթացքում 4 իրանցի զինվորական են սպանել: Firat գործակալության փոխանցմամբ` Սաքըզ քաղաքում PJAK-ի զինյալների եւ իրանական զինուժի մարտիկների միջեւ բախումների ընթացքում մեկ իրանցի զինվորական է սպանվել:
Նշենք, որ ապրիլի 20-ին Իրանի Խոյ քաղաքում Իրանի հեղափոխության պահապանններ բանակի մարտիկների եւ քուրդ զինյալների բախման ընթացքում 3 իրանցի զինվորական էր զոհվել:




























