Իսրայելցի դիվանագետների տասնօրյա գործադուլը ավարտվել է ապրիլի 2-ի երեկոյան, երբ կառավարությունը նրանց աշխատավարձերի բարձրացում է խոստացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արհմիություններին հաջողվել է հասնել նաեւ Իսրայելի ԱԳՆ-ի աշխատակիցների ապահովագրական, նաեւ՝ Իսրայելն արտերկրում ներկայացնող դիվանագետների աշխատանքային պայմանների բարելավմանը:
Կառավարությունը խոստացել է դիվանագետի աշխատավարձը սահմանելիս հաշվի առնել ոչ միայն աշխատանքային ստաժը, այլեւ նրա նշանակման վայր երկրում կյանքի թանկության մակարդակը:



























