Չինաստանում երեք տարեկան աղջիկը արհեստանոցում հրդեհ է կազմակերպել, որի արդյունքում 12 մարդ է զոհվել, հաղորդում է Agence France-Presse-ը:
Հետաքննության տվյալներով՝ աղջիկն այրել է շինությունը՝ խաղալով կրակայրիչով: Նրա հորը՝ շենքի սեփականատիրոջը, բնակելի շենքը որպես արհեստանոց օգտագործելու համար մեղադրանք է ներկայացվել:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ զոհվածների ընտանիքներին գումարային փոխհատուցում կտրամադրվի, գումարի հստակ չափը ճշտվում է հաղորդում է Ռոսբալթը:




























