Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության, ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության եւ նախաբացթողումային վարչության ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 12.45-ի սահմաններում, թմրամիջոցներ պահելու, տեղափոխելու, գործածելու կասկածանքով, Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Դեմիրճյան փողոցի 3-րդ նրբանցքից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ բերման են ենթարկել 37-ամյա Արսեն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրա մոտ եղած ծրարի գաղտնարանից, տետրի միջից, հայտնաբերվել է պոլիէթիլենային 6 փաթեթ` «Սուբուտեքս» թմրամիջոցին նմանվող 203 դեղահաբով:
Արսեն Ա.-ն հայտարարել է, որ ծրարը պատկանում է եղբորը` 40-ամյա Արմեն Ա.-ին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:



























