Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը դադարեցրել է «Բատկիվշչինա» կուսակցությանն անդամակցությունը, «Շուստեր live»-ի եթերում հայտարարել է Գերագույն Ռադայի խոսնակ եւ երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը:
Նա նաեւ հավելել է, որ պետական եւ կառավարական մարմիններում ներկայացված են քաղաքական բոլոր հիմնական ուժերը, որոնք ձեւավորել են խորհրդարանական մեծամասնությունը:




























