Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ապրիլի 1-ին՝ ժամը 18.15-ին, հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Սարյան փողոցի մոտ գտնվող թունելի աղբամանների մոտ զենք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ և ինքնաձիգի 4 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 120 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























