ՌԴ Իրկուտսկի Նիժնեուդինսկի շրջանի Մելնիցա գյուղի բնակչի դեմ քրգործ է հարուցվել՝ իր տունն այրելու կասկածանքով, որի ներսում երկու որդիներն էին գտնվել: 

Քննության վարկածով՝ ընտանեկան վեճից հետո տղամարդը դուրս է արել կնոջն ու դստերը, երկու որդիներին փակել սենյակում, հետո տան վրա բենզին լցրել ու կրակ տվել: Դեպքը կատարվել է ապրիլի լույս 3-ի գիշերը:

 «Միայն հարեւանների զգոնության շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ողբերգությունից: Նրանք կարողացել են տնից հանել երեխաներին: Այդ ընթացքում հայրը փորձել է փախչել, սակայն նրան ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները:

 Ըստ իրավապահների՝ 28-ամյա տղամարդը կարող էր ոչ միայն ալկոհոլի, այլեւ թմրանյութերի ազդեցության տակ լինել:

Հարուցվել է քրգործ՝ ՌԴ ՔՕ 30 հոդվածի 3-րդ եւ 105 հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով («սպանության փորձ»): Նրան մինչեւ 20 տարվա ազատազրկում կարող է սպառնալ: