Իսրայելի կառավարությունը սպառել է միջոցները, որոնք ԱՄՆ-ն տրամադրում է ռազմական օգնության շրջանակներում եւ մտադիր է պարտքով վերցնել 2 մլրդ դոլարով՝ գնելու վեց Bell V-22 Osprey կոնվերտոպլաններ, հաղորդում է NEWSru.co.il-ը:
Միջոցների մեծ մասը Իսրայելը պարտավոր է ծախսել ԱՄՆ-ում:
Ընթացիկ ծրագիրը նախատեսված է մինչեւ 2018թ, սակայն Իսրայելը արդեն ծախսել է բոլոր միջոցները , հիմնականում՝ F-35 օդանավեր ու այլ ռազմատեխնիկա գնելու վրա:
Ինչպես հաղորդում է Defense News ամսագիրը, գնումներից չհրաժարվելու համար Իսրայելի կառավարությունը պարտք է խնդրել ԱՄՆ-ից:


























