Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցում գտնվող թիվ 2-րդ հանրակացարանի մի բնակչուհի օրերս զանգահարել էր ոստիկանության Կումայրիի բաժին եւ հայտնել, որ հանրակացարանի դարպասները փորձում են տեղահան անել եւ տանել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ 76-ամյա Մալխաս Ա.-ի հանձնարարությամբ դարպասները փորձել են գողանալ 18-ամյա Աբրահամ եւ 16-ամյա Էդիկ Ռ.-երը, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասել:
Կատարվում է քննություն:



























