Լոնդոնում երկաթգիծ կառուցողները XIV դարի կեսերին ժանտախտի կամ «սեւ մահվան» զոհերի խմբակային գերեզման են գտել:
Ուսումնասիրողները պնդում են, որ իրենց համար պարզ է դարձել՝ ինչու է «սեւ մահը» այդքան կյանք խլել. Նրանք զոհերի մոտ հայտնաբերել են ռախիտ, թերսնում եւ ծանր աշխատանքի հետեւանքներ, ինչը բնորոշ էր այն ժամանակվա աղքատ լոնդոնցիներին:
XIV դարի կեսերին ժանտախտի համաճարակի ընթացքում մեռածների մարմինները նետում էին ընդհանուր գերեզմանները: Բանվորների գտած գերեզմանում առնվազն չորս կմախք կար, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Euromag-ը:




























