Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի սկզբնամասում գտնվող հայկական տառերի հուշահամալիրի մոտից, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա Արտեմ Բ.-ին` նրան պատկանող «Մերսեդես Բենց Ց-180» մակնիշի ավտոմեքենայով, 22-ամյա Կարեն Խ.-ին եւ 35-ամյա Էդիկ Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Կարեն Խ.-ի մոտից հայտնաբերվել է «Կոկա-Կոլայի» 0.5 լ տարողությամբ պլաստմասե շիշ` հարմարեցված ծխամորճի, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկից` «Ախթամարի» ծխախոտատուփ, որի մեջ առկա էր 1.7 գ կանեփի մանրացրած զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Բերման ենթարկվածները ներկայացվել են դատաքիմիական փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: