«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի բոլոր դրույթները ուժի մեջ են մինչեւ սեպտեմբերի 30-ը, քանի դեռ կառավարությունը փոփոխություններ չի նախապատրաստի ու դրանք խորհրդարանի վավերացմանը չի ներկայացնի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նա պարզաբանել է, որ օրենքը կշարունակի իրավաբանական ուժ ունենալ, քանի որ հակառակ դեպքում ոլորտը չի գործառնի:
Թովմասյանն ընդծել է, որ 2014թ հունվարի 24-ի ՍԴ որոշումը՝ կապված հինգ տոկոս վճարումները չկատարելու դեպքում պատասխանատվությունից ազատվելու հետ, կորցրել է ուժը:



























