Մարտի 26-ին մի քաղաքացի ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում դիմում էր ներկայացրել, որ նույն օրը օդանավակայանում կորցրել է դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար, 3 բանկային քարտ եւ բջջային հեռախոս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը օդանավակայանի մեկնման սրահի նստարանի վրայից գողացել է 31-ամյա Տիգրան Ա.-ն, որը ներկայացել է գծային բաժին եւ խոստովանել կատարածը:
Կատարվում է քննություն:



























