Թուրքիայում մարտի 30-ի ՏԻՄ ընտրություններից հետո ձայների հաշվարկի ժամանակ էլեկտրաէներգիայի անջատումների պատճառի մասին Էնեգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի բացատրությունը շարունակում է զվարճացնել թուրքական հասարակությանը։

Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, թե էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը եղել է տրանսֆորմատորի մեջ մտած կատուն։ Նա կոչ էր արել այդ դեպքը չկապել ընտրությունների հետ։ Այս հայտարարությունից հետո սոցկայքերում հայտնվել են «սադրիչ» կատուների զվարճալի լուսանկարներ, որոնք օր-օրի ավելի օրիգինալ են դառնում։

Twitter-ում մեծ արձագանք է գտել նաեւ մի կատվի լուսանկար, որին նմանեցրել են վարչապետ Էրդողանին եւ գրել. Recep Tayyip ErdoCAT: