Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, ապրիլի 2-ին, ժամը 20.15-ին, Քանաքեռի 9-րդ փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 50-ամյա Գեւորգ Մ.-ին, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի /ապօրինի ձեռնարկատիրությունը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 2-ին, ժամը 23.45-ին, բաժին է ներկայացել 32-ամյա Ապրես Գ.-ն, որը հունվարի 17-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 205 հոդվածի /հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը/ 2-րդ մասի մեղադրանքով:



























