Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողներն, ապրիլի 2-ին, ժամը 10.30-ին, Զավարյան փողոցի թիվ 57/19 շենքի մոտից բերման են ենթարկել 33-ամյա Արմեն Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. դեկտեմբերի 24-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի տրանսպորտային վարչության Կրասնոդարի օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:



























