Երեւանի Դավիթ-Բեկի եւ Նուբարաշեն փողոցների խաչմերուկում, ապրիլի 2-ին, ժամը 22.45-ին, իրար են բախվել «Տոյոտա» եւ «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-11183»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: