Կենսաթոշակային պարտադիր կուտակային օրենքի դեմ պայքարող «Դե!մ եմ» շարժումը պարզապես «մանկապարտեզի» մակարդակի նախաձեռնություն էր, ապրիլի 3-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա՝ քաղաքացիական շարժումն ունենում է նպատակ, իսկ տվյալ շարժումը գոյություն ունի, քանի որ կա մի բան, ինչին կարելի է դիմակայել: «Նրանք զրո են, նրանք ինձ չեն հետաքրքրում: Հանրային կյանքի վրա ազդելու համար պետք է ասել, որ ինչ-որ բանի կողմ ես, այլ ոչ թե դեմ», - ասել է Հայրիկյանը եւ հավելել, որ . «Դե!մ եմ» շարժումն իր խիստ խոսքերին արժանացել է «ինքնասիրահարվածության» եւ քաղաքական կուսակցությունների հետ համագործակցությունը մերժելու համար:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, Հայրիկյանի համոզմամբ, իրոք հակասահմանադրական է: «Մեծ մասնագետ պետք չի լինել հասկանալու համար, որ «պարտադիրն» անհրաժեշտ է փոխարինել «կամավորով»: Ինչո՞ւ էր պետք օրենքի քննարկումը հետաձգել 6 ամսով», - հարց է տվել Հայրիկյանը:
Նշենք, «Դե!մ եմ» շարժումը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի օրենքի դեմ բազմաթիվ հավաքներ եւ երթեր է անցկացրել Հայաստանի շատ քաղաքներում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am



























