Ավստրալիայի բարձր դատարանը սահմանել է, որ պետական հաստատությունները պարտավոր են գրանցել սեռափոխված մարդկանց՝ փաստաթղթերում չմանրամասնելով նրանք տղամարդիկ են, թե կանայք:
Նման որոշում կայացնելու համար հիմք է հանդիսացել Սիդնեյի Նորրի անունով բնակչի հայցը:
Նախորդ տարի նա տղամարդ էր, սակայն սեռափոխության վիրահատության է ենթարկվել: Նա դիմել էր տեղի իշխանություններին՝ խնդրելով փոխել իր անունը, ինչն արվել էր, իսկ սեռը գրանցելուց հրաժարվել էին: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Այժմ իշխանությունները անկետաներում ու փաստաթղթերում ստիպված կլինեն նոր տարբերակ ավելացնել՝ «Սեռը՝ անորոշ»:




























