Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն մինչեւ մեղադրանքների հասնող արտահայտություններ է արել մահմեդական երկրների հասցեին, որոնք իբրեւ թե, «Հայաստանի հետ սադրանքներ հրահրելու նախապատրաստություններ են ծրագրում»: Այս աբսուրդային հայտարարությունը Փաշազադեն արել է Գուբինսկի շրջանի հավատացյալների հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանը մեր որոշ եղբայր պետությունների ձեռքով փորձում է Ադրբեջանում սադրանքներ կազմակերպել: Սակայն դա նրանց չի հաջողվի»,-հայտարարել է Փաշազադեն: Թե ինչ եւ ում չի հաջողվի, նա չի հաղորդել:
Ավելի վաղ որոշ երկրներ, մասնավորապես, Իսրայելը կոչ էր արել իր քաղաքացիներին զերծ մնալ զատկի օրերին դեպի Ադրբեջան ճանապարհորդություններից՝ կապված այն հանգամանքի հետ, որ մահմեդական երկրում քրիստոնյաների գտնվելը կարող է անվտանգ չլինել:


























