Եվրախորհրդարանը պաշտոնապես Մոլդովայի հետ վիզային ռեժիմը վերացնելու մասին որոշում է կայացրել։ Ապրիլի 28-ից երկրի կենսաչափական անձնագրեր ունեցող քաղաքացիները Շենգենյան գոտու անդամ երկրներ այցելելիս վիզայի կարիք չեն ունենա։ Ապրիլի 3-ին որոշումն արդեն ստորագրվել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի կողմից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմստրեմը, որ ներկա էր ստորագրման արարողությանը, հայտարարել է՝ սա մեծ նվաճում է, որ Մոլդովայի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների պատմության մեջ նոր էջի մեկնարկի մասին է վկայում։
Հիշեցնենք, որ Մոլդովայի հետ վիզային ռեժիմի պարզեցման մասին հայտարարվել էր անցած տարի նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության՝ Վիլնյուսում ընթացող գագաթաժողովի ընթացքում, երբ պաշտոնական Քիշինևը նախաստորագրել ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագիրը։ Ակնկալվում է, որ ընթացիկ տարվա վերջին Մոլդովան կստորագրի հիշյալ փաստաթուղթը։




























