Լոռու մարզի դատախազ Արծվիկ Ասատրյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի: NEWS.am-ի թղթակցին ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ՀՔԾ-ում քննարկվել է փաստաբան Հակոբ Ճարոյանի դիմումը եւ նրան գրավոր հայտնվել է դրանում հանցագործության հատկանիշների բացակայության մասին:

Հիշեցնենք, որ փաստաբան Հակոբ Ճարոյանը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն ՝ Լոռու մարզի դատախազ Արծվիկ Ասատրյանի նկատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահում հոդվածով քրեական գործ հարուցելու պահանջով: Փաստաբանը նշել է, որ վերջինիս անստորագիր նամակի հիման վրա քրեական գործ է հարուցել, մինչդեռ օրենքով դրա հիման վրա քրեական գործի հարցում նախատեսված չէ: