Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատման 10 միավորային համակարգի անցնելու մասին»:

Համաձայն հրամանի` 2014-2015 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների ընթացիկ գնահատումը կիրականացվի 10 միավորային համակարգով: Վերջինս հնարավորություն կտա մասնագիտական  կրթության եւ ուսուցման ոլորտում ունենալ գնահատման միասնական համակարգ, բարձրացնել սովորողների շարժունության հնարավորությունները, ինչպես նաեւ ապահովել  դյուրին անցումը մի կրթական ծրագրից մյուսին: