Չիլիում ապրիլի 2-ին տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժից հետո 20-ից ավելի ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալով՝ դրանց մագնիտուդը 4,5 -6,2 է եղել:
Իշխանությունների հաղորդմամբ՝ երկրում հայտարարված ցունամիի սպառնալիքը չեղյալ է հայտարարվել:
«Սկսվել են տարերային աղետի հետեւանքների գնահատման եւ երկրի տուժած շրջանները բնականոն կյանքին վերադարձնելու աշխատանքները», - հայտարարել է երկրի նախագահ Միշել Բաչելետը: Դրա համար կառավարությունն ստեղծել է հատուկ հանձնաժողով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախագահը խոստացել է, որ առաջիկայում տուժած շրջաններում կկարգավորվի խմելու ջրի եւ էլեկտրականության մատակարարումը, կվերականգնվեն ճանապարհները եւ սոցիալական ծառայությունները, հիվանդանոցների շենքերը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ձկնորսական հատվածին:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ապրիլի 2-ին 8,2 մագնիտուդով երկրաշարժի նույն վայրում: Այն ժամանակ զոհվել էր վեց մարդ: Երկրի ափամերձ շրջաններից տարհանվել էր 900 հազար մարդ:
2010 րթ. փետրվարին Չիլիում 8,8 մագնիտուդով հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, որին ցունամի էր հաջորդել: Այն ժամանակ զոհվել էր 524 մարդ:




























