Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով ապրիլի 4-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ:



























