Հայաստանի տարածքում, ապրիլի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության` 6, կողոպուտի 1 և յուրացման 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 5, մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 1 մարդ զոհվել է, 8-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























