Հնդկաստանում գյուղացին աղյուսներ ուտելու մոլուցքով է տարված: Ամեն օր նա ուտում է առնվազն երեք կիլոգրամ  աղյուս:

Հնդկաստանի երեսունամյա բնակիչ Պակիրապա Խունագունդին առաջին անգամ աղյուս է կերել, երբ 10 տարեկան էր: Այդ ժամանակվանից ի վեր՝ նա իր փողոցի տան պատերն է ուտում եւ պնդում է, որ բացասական առողջական խնդիրներ չունի, փոխանցում է Mail Online-ը:

Ստամոքսային խանգարման տարատեսակ է համարվում Պիկի հիվանդության տարատեսակը, երբ մարդիկ սկսում են ուտել ուտելու համար ոչ պիտանի առարկաներ:

Նա այնքան շատ է սիրում աղյուսներ ուտել, որ չի կարողանում հրաժարվել դրանից: Նա նաեւ որեւէ խնդիր չունի ատամների հետ, փոխանցում է FedPost.ru-ն: