ԱՄՆ-ում դատելու են Կանզասի 29-ամյա բնակչի, որը դաժան հաշվեհարդար է տեսել իր ընկերոջ հետ: Նա իր զոհին խեղդել է կիթառի լարով, հետո կտրել է գլուխն ու այն օգտագործել վուդուի ծիսակարգերում:
Միջադեպը տեղի է ունեցել Տոպեկա քաղաքում դեռեւս 2011-ին: Մահացածի մնացորդները հայտնաբերվել են մեկ տարի անց: Այդ ամբողջ ընթացքում հետաքննություն էր իրականացվում, սակայն կասկածյալը միայն նախորդ ամիս է խոստովանել իր հանցանքը: Ըստ որում, նա դա արել է նախկին ընկերուհու հետ զրուցելիս, փոխանցում է NY Daily News-ը:
Հաղորդվում է, որ նախքան զոհին սպանելը՝ նա ծաղր ու ծանակի ենթարկել նրան, հետո՝ կրակել է նրա փորին, փոխանցում է «Vesti.ru»-ն:
Աղջկա խոսքով՝ մեղադրյալը վուդուի կուլտի հետեւորդ է: Նա տղամարդու գլուխը պահել է պարկի մեջ ու պարբերաբար դուրս է բերել այնտեղից՝ զրուցելու, սակայն ինչ-որ պահի նա գլուխը դուրս է նետել իր տնից 18 միլ հեռավորության վրա:




























