ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ն Սեւ ծով է ուղարկում USS Donald Cook ռազմանավը՝ համալրված Aegis ՀՀՊ համակարգով:

Ռազմանավը Սեւ ծով կժամանի հաջորդ շաբաթ: Տարածաշրջանում դրա ներկայությունը պայմանավորված է Ուկրաինային եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին զորակցություն հայտնելու անհրաժեշտությամբ, հայտնում է ՈՒՆՆ-ը՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը:

Սեւ ծովում ռազմանավի գտնվելու ժամկետների մասին  չի հաղորդվում, սպասվում է, որ այն կմասնակցի Սեւ ծովում ՆԱՏՕ-ի երկրների ՌԾՈՒ-ի նավերով անցկացվող համատեղ զորավարժություններին:

Հիշեցնենք, որ մարտին Միջերկրական ծովում ձերբակալել էին ԱՄՆ-ի ավիակիր «Ջորջ Բուշը», որը մտել էր Սեւ ծովի ջրերը: 

Ռուսաստանն ԱՄՆ-ին եւ Թուրքիային հիշեցրել է Մոնտրեի կոնվենցիայի մասին