Ադրբեջանի «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիեւը սպառնացել է կտրել Վլադիմիր Ժիրինովսկիի ականջը:

«Ադրբեջանին վիրավորելու համար ես կկտրեմ Ժիրինովսկիի ականջը»,-ասել է նա, հաղորդում է Haqqin.az-ը:

Գաջիեւը կարծում է, որ Ժիրինովսկին ծույլ է, սիրում է խմել, ուստի նրա խոսքերը ոչ մի կշիռ չունեն:

Հիշեցնենք, որ ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ խորհրդարանում վիրավորել է Ադրբեջանին: Նրա խոսքով՝ «ադրբեջանցիներ» բառը ռուսերենում նշանակում է «կասպիացիներ»: «Ի՞նչ է նշանակում Ադրբեջան ռուսերենով: Ազերը Խազարն է, այսինքն Կասպից ծով, բաջա՝ երկրամաս: Այսինքն դա այն մարդիկ են, որոնք ապրում են Կասպից ծովի ափին: Պուսերեն՝ կասպիացիներ: Դա ի՞նչ է, ազգությո՞ւն է: Դրանք մարդիկ են, որոնք ապրում են այնտեղ»,-հայտարարել է Ժիրինովսկին:

Հաֆիզ Գաջիեւի պատասխանը ոչ պակաս հետաքրքրություն է առաջացրել: «Այդ վիրավորանքների համար ես անձամբ կկտրեմ նրա ականջը, իսկ ով չի կարող արժանիորեն պատասխանել Ժիրինովսկիին, նմանվում է նրան»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ մինչ այդ Հաֆիզ Գաջիեւը սպառնացել էր կտրել գրող Աքրամ Այլիսլիի ականջը՝ «Քարե երազներ» ստեղծագործության համար: