Ռուսաստանցի միլիարդատեր Մուցոեւների ընտանիքը սկանդալի կիզակետում է հայտնվել: Մոսկվայի 45-ամյա բնակիչը պնդում է, որ իրեն ծեծի է ենթարկել Մուցոեւ-կրտսերի թիկնապահը՝ հենց Պետդումայի շենքի առաջ:
Ըստ մոսկվացու՝ միջադեպը սկսվել է նրանից, որ ինքը կարող էր հայտնվել սրընթաց լեքսուսի տակ՝ չնայած, որ փողոցը հետիոտնային անցումով էր անցնում: Նա ձեռքով հարվածել է հենց իր առաջ արգելակած մեքենայի դիմացի հատվածին, փոխանցում է Lifenews-ը:
Պատգամավորի որդու թիկնապահները ծեծի են ենթարկել նրան: Նա դեպքի վայր է կանչել ոստիկանների, որոնց ներկայությամբ էլ ճանաչել է իրեն ծեծի ենթարկողներին:



























