Ռուսաստանի ոստիկանությունը ավարտել է քրեական գործի հետաքննությունը՝ «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ, որի մեղքով, ինչպես հետաքննությունն է կարծում, Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան հանգեցրած վթար է տեղի ունեցել:
«Ավարտվել ու դատախազություն է ուղարկվել Հրաչյա Հարությունյանի մեղադրական գործով հետաքննությունը»,- «ՌԻԱ Նովոստիին» է հաղորդել ՆԳՆ Մոսկվայի հարցերով պաշտոնական ներկայացուցիչը:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ բեռնատարը ինչպես հարկն է չէր սպասարկվում, ինչի արդյունքում էլ արգելակներն արդյունավետ չեն գործել: Հարությունյանը, ինչպես հետաքննությունն է նշում, պետք է իմանար այդ մասին
Այժմ վարորդին սպասվում է մինչեւ յոթ տարի ազատազրկում՝ Ռուսաստանում վթարի համար դա առավելագույն ժամկետ է, եթե կա երկու եւ ավելի զոհ, իսկ մեղավորը վթարի պահին սթափ է եղել:


























