Ուկրաինան դիտարկում է ՌԴ-ից մոտ 2 մլրդ դոլարի հասնող վարկ վերցնելու հնարավորությունը՝ մարելու գազի դիմաց կուտակված պարտքը, որը ռուսական կողմի գնահատմամբ՝ կազմում է մոտ 2,2 մլրդ դոլար: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի էներգետիկայի ու վառելանյութի նախարար Յուրի Պրոդանը, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը:
«Մենք պատրաստ ենք վարկ վերցնել ու հստակորեն կատարել մեր պարտականությունները»,-ասել է նախարարը:
Պրոդանը նաեւ մանրամասնել է, որ Ուկրաինային տրամադրված ռուսական գազի դիմաց նախորդ տարվա պարտքը կազմում է 1,45 մլրդ դոլար, փետրվարի համար՝ 261 մլն, մարտի համար՝ 550 մլն:


























