Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 3-ին ավարտել է նախագահի թեկնածուների գրանցումը: Цензор.НЕТ-ի փոխանցմամբ, ստացվել է 46 հայտ, որոնցից 23-ը բավարարվել են, 23-ը՝ մերժվել:

Գրանցումը մերժվել է պահանջվող փաստաթղթերի անհամապատասխանության, կամ 2,5 մլն գրիվեն ընտրագրավը չվճարելու համար:

ԿԸՀ-ն գրանցել է պատգամավոր Սերգեյ Տիգիպկոյին (Տարածաշրջանների կուսակցություն), Խարկովի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինին, գործարար, հրեական կոնգրեսի նախագահ Վադիմ Ռաբինովիչին գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինին, նախկին փոխվարչապետ Յուրի Բոյկոյին, գործարարներ Վալերի Կոնովալյուկին, Վլադիմիր Սարանովին, անկախ պատգամավոր Պյոտր Պորոշենկոյին, «Բատկիվշչինայի» առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին, ռադիկալ կուսակցության նախագահ Օլեգ Լյաշկոյին, պատգամավոր Օլեգ Ցարեւին (ՏԿ), արտաքին հետախուզության նախկին ղեկավար Նիկոլայ Մալոմուժին, կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյին, գործարար Անդրեյ Գրինենկոյին, «Սվոբոդայի» առաջնորդ Օլեգ Տյագնիբոկին, «Քաղաքացիական դիրքորոշում» կուսակցության նախագահ Անատոլի Գրիցենկոյին, սոցապ նախկին նախարար Նատալյա Կորոլեւսկայային, «Աջ հատվածի» առաջնորդ Դմիտրի Յարոշին, Եվրամայդանի ակտիվիստ եւ բժիշկ Օլգա Բոգոմոլեցին եւ այլոց: