Իտալիայի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին փոխնախարար Նիկոլ Կոզենտինոյին, հաղորդում է Il Sole 24 Ore-ն:
Տղամարդուն ձերբակալել են Իտալիայի հարավում վառելիքի իրացման գործի հետաքննության շրջանակներում: Նրանց ներկայացվել է «հափշտակության եւ անբարեխիղճ մրցակցության» մեղադրանք, հաղորդում է «Gazeta. ru»-ն:
Ինչպես համարում են Իտալիայի իշխանությունները, Կոզենտինոն գործել է մաֆիայի «Կազալեզի» կլանի շահերի շրջանակներում, որը մտնում է իտալական «Կամորա» խմբավորման կազմի մեջ:
Այս պահին տվյալ գործի կապակցությամբ ձերբակալել են 13 մարդու, որոնց թվում պաշտոնյայի երկու եղբայրներին՝ Ջովանի եւ Անտոնիո Կոզենտինոներին:




























