Ոստիկանության Էրեբունու բաժնում 2013 թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 22.45-ին, հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ` 1963 թ. ծնված Օֆելյա Ղ.-ի բնակարանի պատուհանի ճաղավանդակը կոտրելով եւ պատուհանը բացելով` ննջասենյակից գողացել են 19.5 գ կշռով ոսկյա շղթա` պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե այս տարվա փետրվարի 22-ին հաղորդվել էր այլ բնակարանային գողություն կատարելու համար 1979 թ. ծնված, նախկինում 4 անգամ դատված Ալեքսանդր Ք.-ին եւ 1982 թ. ծնված, նախկինում 8 անգամ դատված Արմեն. Ա.-ին ձերբակալելու մասին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ` Օֆելյա Ղ.-ի դուստրը` 1985 թ. ծնված Ազգանուշ Խ.-ն, Ալեքսանդր Ք.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերված բիժուտերիայի մեջ ճանաչել է իր թեւնոցը եւ հայտարարել, որ այն պատկանում է իրեն:
Ալեքսանդր Ք.-ն եւ Արմեն. Ա.-ն կալանավորված են:
Կատարվում է նախաքննություն:



























