ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի համար սպասելի էր Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:

«Ինձ համար անակնկալ չէր, սպասելի էր: Մենք ինքներս էինք դա ուզում, դրան էինք ձգտում»,- ասաց նա:

Հարցին, թե ըստ պատգամավորի` որն է եղել Տիգրան Սարգսյանի նման որոշման պատճառը, Պողոսյանն ընդգծեց. «Մեր գործոնն էլ է դեր խաղացել, բայց նաեւ Սահմանադրական դատարանի որոշումից հետո կառավարությունը հասկացել է, որ պետք է հրաժարական տա: Սա պետք է լավ նախադեպ լինի, որ սրանից հետո այն կառավարությունը, որը չի կարողանում իր առջեւ դրված խնդիրները լուծել, պետք է հրաժարական տա»:

Նշենք, որ ՀՀԿ գործադիր մարմնի ապրիլի 3-ի նիստի ժամանակ բավարարվել է Հայաստանի արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը: