Ռուսաստանում ձերբակալվել են Ուկրաինայի 25 քաղաքացներ «ռուսաստանյան յոթ երկրամասերի տարածքում ահաբեկչությունների նախապատրաստման կասկածանքով»: «Աջ հատվածի ակտիվիստների ձերբակալության» մասին հայտարարել է ռուսաստանյան NTV հեռուստաընկերությունը: Ավելի ուշ Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է տեղեկատվությունը:
ԱԴԾ փոխանցմամբ, ահաբեկչություններ էին նախապատրաստվում Ռոստովի, Վոլգոգրադի, Տվերի, Օռլովի, Բելգորոդի մարզերում, Կալմիկիայի եւ Թաթարստանի Հանրապետություններում:
Բոլոր ձերբակալվածները, իբր, հրահանգներ են ստացած եղել Ուկրաինայի անվտանգության ծառայությունից:



























