Հյուսիսատլանտյան դաշինքն ընդունել է Էստոնիայի առաջարկն օգտագործել իր ավիաբազաբազաները ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի լրացուցիչ ինքնաթիռների տեղակայման համար: Այդ մասին հաղորդել է Էստոնիայի վարչապետ Տաավի Ռիյվասը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Էստոնիան առաջարկել է Էմարիում գտնվող իր բազան կիրառել որպես ՆԱՏՕ-ի օդային պարեկության տեղակայման երկրորդ կետ, եւ մենք ուրախ ենք, որ առաջարկը երեկ ընդունվել է դաշնակիցների կողմից»,- ասել է Ռիյվասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























