ԵՄ եւ Ռուսաստանի միջեւ լարված հարաբերությունները չեն խոչըդոտի «Հարավային հոսք» գազամուղի շինարարության վերաբերյալ նախագծի իրականացմանը, հայտարարել է Բուլղարիայի արտգործնախարար Քրիստիան Վիգնենինը:

«Ոչ ոք հարցականի տակ չի դնում նախագծի գոյության հարցը, սակայն, բնականաբար, այն ժամանակ, երբ քաղաքական հարաբերությունները բարդանում են, դա կարող է ազդել որոշումների ընդունման արագության վրա»,- ասել է Վիգենինը Reuters-ին տված հարցազրույցում:

Բուլղարացի նախարարը նաեւ նշել է, որ այս պահին տեխնիկական բանակցությունները շարունակվում են:

63 մլրդ խորանարդ մետր հզորությամբ «Հարավային հոսք» գազամուղը անցնելու է Սեւ ծովի ավազանով դեպի Հարավային եւ Կենտրոնական Եվրոպայի երկրներ՝ շրջանցելով Ուկրաինան: Մեկնարկը ծրագրվում է տալ 2015թ.-ի վերջին: Նախագծի մասնակիցներն են ռուսական «Գազպրոմը»՝ 50 տոկոս, իտալական Eni-ն՝ 20 տոկոս, Wintershall-ը եւ ֆրանսիական EDF-ը՝ 15-ական տոկոս: